Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՒսապարկերի քայլերգ

ՈՒսապարկերի քայլերգ
05.07.2025 | 12:48

Քո ուսապարկը իմ միզապարկն էր,

Այնտեղ էի թաքուն գիշերը միզում,

Բայց իմ հետևից քայլողն էլ բիճ էր,

Իմ ուսապարկն էլ դատարկ չէր մնում։

Շնորհքովը լոկ մեր շիշ բռնողն էր,

Մեր շշի մեջ էր նա միայն միզում,

Բայց իր կողքինն էլ հայտնի միզող էր

ՈՒ իր շնորհքը իրեն չէր փրկում։

Մեր բեռը երբեք չէր թեթևանում,

ՈՒ մեզ ամեն ոք այսպես կհիշի՝

Դու իմ մեզն էիր շալակած տանում,

Իսկ իմ շալակին մեզն էր ուրիշի։

Այսպես միզելով հասանք Երևան,

Ամբողջ քաղաքը գոզահոտ բռնեց,

Ահել ու ջահել փողոց դուրս եկան,

Կարծեցին՝ քամին հույսի բույր բերեց։

Մեր գոզահոտը բույրն էր փրկության,

Որ հայությունը լիաթոք շնչեց,

Ու փրկիչ կարգեց միզահոտ մի շան,

Որն ազգի բախտին անխնա միզեց։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5598

Մեկնաբանություններ